NASA-ն հայտնել Է Լուսնի վրա առաքելության ձախողման մասին
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հայտնել է Athena տիեզերանավի առաքելության ձախողման մասին, այն բանից հետո, երբ սենսորը կողքի վրա է ընկել Լուսնի մակերեսին: Այս մասին հայտնում է NASA-ի կայքը։
«Առաքելությունն ավարտված է, և թիմերը շարունակում են գնահատել առաքելության ընթացքում հավաքված տվյալները», - ասել են վարչությունից:
Նշվում է, որ անհաջող վայրէջքը հաստատել են սենսորից ստացված լուսանկարները:
Ուսումնասիրելով դրանք՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ սարքն ընկել է կողքի վրա։
«Չնայած այս առաքելությունը չի հասել NASA-ի իր բոլոր նպատակներին, մենք շարունակում ենք զարգացնել նոր տեխնոլոգիաներ՝ Լուսնի և Մարսի հետազոտությանն աջակցելու համար։ Տեղում տեխնոլոգիաների փորձարկումը կարևոր նշանակություն ունի ապագա առաքելությունների համար», - հայտնել է NASA-ի կենտրոնակայանում տիեզերական տեխնոլոգիաների գծով Ադմինիստրատորի տեղակալ Քլեյթոն Թըրները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան