Բյուջեից 247 միլիոն դրամ կվճարեն՝ ԵՄ-ի հետ լեզու գտնելու ձևերը սովորելու համար
Տնտեսություն
Հայաստանի Կառավարությունը, իր համար սահմանված առաջնահերթություններից ելնելով, պահուստային ֆոնդից հերթական հսկայական գումարն է հատկացրել՝ այս անգամ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգացնելու նպատակով։
Կառավարության պահուստային ֆոնդից Փաշինյանի աշխատակազմին է հատկացվել 247 միլիոն 857.000 դրամ՝ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների ամրապնդման նպատակով փորձագիտական ծառայություններ ձեռք բերելու նպատակով։
Ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարությունը Կառավարության այս որոշման վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է գաղտնի ընթացակարգով։
Մոտ 248 միլիոն դրամի Կառավարությունը խորհրդատվական և վերլուծական ծառայություններ կգնի, թե որ կազմակերպություններից, դա ևս գաղտնիք է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ