Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը ներկայացել է ինքնատիպ ֆոտոշարքով
Լուսանկարներ
Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը կանանց նվիրված մեկամսյակը մեկնարկել է ինքնատիպ ֆոտոշարքով։
«Կինն արվեստի նման է․ գեղեցիկ, վառ, խորն ու անվերջ ոգեշնչող։ Մարտի 8-ին տոնում ենք կանացիության ուժը, նրբագեղությունը եւ ազատությունը, որոնք միավորված են մեկ կերպարում, ինչպես այս ֆոտոշարքում։
Յուրաքանչյուր կին մի առանձին պատմություն է՝ համարձակության, ինքնարտահայտման ու գեղեցկության մասին»,-լուսանկարներին կից գրել է դերասանուհին, որը շնորհավորել է բոլոր կանանց եւ կոչ արել՝ «Եղե՛ք ձեր կյանքի թագուհին, ստեղծե՛ք ու ոգեշնչե՛ք, փայլե՛ք ու երբեք մի վախեցեք արտահայտել ձեզ այնպես, ինչպես զգում եք»,– գրել է դերասանուհին։





