Սիրիայում ավիահարվածի հետևանքով զոհված պաղեստինցի փախստականների թիվը հասել է 25-ի
Մերձավոր Արևելք
Սիրիայում աճել է կառավարական ուժերի կողմից կիրակի օրը Դամասկոսի հարավում գտնվող պաղեստինյան փախստականների խոշորագույն Յարմուկ ճամբարին հասցված ավիավթարի զոհերի թիվը: Ըստ վերջին տվյալների՝ հարձակման հետևանքով զոհվել է 25 մարդ. հաղորդում է Sky News-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին: Բոլոր զոհվածները թաքնվել էին մզկիթում, որին և դիպչել էր հրթիռը. այս մասին լրագրողներին հայտնել են սիրիական ընդդիմության ակտիվիստները: Նշենք, որ Սիրիայում ընդհանուր առմամաբ գտնվում է ավելի քան 500 հազար պաղեստինցի փախստական, որոնց մեծ մասը ապրում է Յարմուկում: Որոշ պաղեստինցիներ աջակցում են Բաշար ալ Ասադի գործող ռեժիմը, մի մասն էլ՝ վերջինիս դեմ պայքարող ապստամբներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ