Հայկական կողմը 5 ամիս է չի արձագանքում Վերա Աղասյանի դին վերադարձնելու հայցին․ Բաքու
Ադրբեջան
Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովը հայտարարել է, որ հայկական կողմը չի արձագանքում անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտի քաղաքում մահացած հայազգի կնոջ՝ Վերա Վարաշակի Աղասյանի մարմինը հանձնելու հայցին: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հայկական կողմը և մահացածի երեխաները ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկացվել են նրա մահվան մասին, իրականացվել են դիակի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթային բոլոր ընթացակարգերը։ Սակայն արդեն մոտ 5 ամիս է, ինչ հայկական կողմը ոչ մի կերպ չի արձագանքում», - հայտարարել է նա Ադրբեջանում անհետ կորածների որոնման վերաբերյալ միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցի ժամանակ ։
