Երևանում մարտի 14–ին տեղի կունենան Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառումներ
Գիտություն և Մշակույթ
Մարտի 14–ին ժամը 11։00 տեղի կունենա մամլո ասուլիս Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում, ապա «Միսաք Մանուշյան»․ ականատեսի աչքերով գրքի և «Մանուշյան» պիեսի շնորհանդես։
Մանուշյանի կյանքին ու պայքարին նվիրված ցուցահանդեսի բացում։ Նույն օրը ժամը 19:00 տեղի կունենա Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղ՝Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
