Երեք կանայք ծեծելով սպանել են իրենց հետ ծանոթանալ ցանկացող տղամարդուն
Ռուսաստան
Կալուգայի մարզում մարտի 9-ի գիշերը կինը դստեր եւ նրա ընկերուհու հետ դաժան ծեծի է ենթարկել իրենց հետ ծանոթանալ ցանկացող տղամարդուն, տուժածին փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում է Life-ը՝ վկայակոչելով SHOT-ը։
Միջադեպը տեղի է ունեցել «Մայամի» սրճարան-ակումբում։ 47-ամյա տղամարդը որոշել ծանոթանալ այցելուներից մեկի հետ, սակայն մերժում է ստացել:
Կնոջը այնքան դուր չի եկել նոր թեկնածուն, որ նա զանգահարել է 18-ամյա դստերը և հայտարարել, որ տղամարդը հարվածել է իրեն։
Աղջիկը ընկերուհու հետ եկել է մոր մոտ։ Նրանք երեքով սկսել են ծեծել տուժողին՝ նրան տապալելով հատակին։ Աղջիկներից մեկը մի քանի անգամ ցատկել է գիտակցությունը կորցրած տղամարդու գլխին։
Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել ծեծվածին․ նա կոմայի մեջ է ընկել և մահացել։
Հարձակվողներին ձերբակալել են, սակայն ազատ են արձակել, քանի որ տղամարդու մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ:
Տեղի բնակիչների խոսքով՝ չարագործները հարբած են եղել։
