Սիրիայի ընդդիմությունը դժգոհ է Արաբական երկրների լիգայից
Մերձավոր Արևելք
Ինչպես հաղորդում է EURONEWS-ը Սիրիայի Դերաայի շրջանի ընդդիմությունը դժգոհ է մնացել Արաբական երկրների լիգայի արված հայատարարությունից, որը չի բացառել իր շարքերից հեռացնել Սիրիային, դրա փոխարեն Դամասկոսին 15 օր ժամանակ է տվել կազմակերպելու ընդդիմության հետ երկխոսություն։ Սակայն ցուցարարներն կարծում են, որ նման որոշումը ոչինչ չի փոխի և չի դադարեցվի արյունահեղությունը։
Ավելին նախորդ շաբաթվա վերջին Հոմս քաղաքում ցուցարարների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած թեժ բախումներից տուժել էր ավելի քան 44 մարդ, որոնցից 25-ը սպանվել էին։
Մահացածների հուղարկավորությունը վերածվել է նոր ցույցերի, ովքեր իշխանափոխության կոչեր են արել։ Զաբադանի քաղաքում փողոցներ են դուրս եկել մի քանի հարյուր մարդ։
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան հայտարարել էր, որ չի բացառում Սիրիային հեռացնել իր կազմից, ինչը նոր դժգոհությունների ալիք էր բարձրացրել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)