Թուրքիան բացատրություն է պահանջում Իրանի նախագահից այցից հրաժարվելու համար
Իրան
Իրանի նախագահը պետք է բացատրություն տա, թե ինչու մերժեց Թուրքիա այցելելու վարչապետ Էրդողանի հրավերը. այս մասին հայտարարել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերով նախարար Ֆարուք Չելիքը. փոխանցում է Cihan-ը: Թուրքիայի վարչապետը հրավիրել էր Իրանի նախագահ Ահմադինեժադին այցելել Կոնիա քաղաք՝ մասնակցելու Ջալալադդին Ռումիի մահվան 793-րդ ամյակին նվիրված գրական միջոցառմանը:
«Մենք այնքան էլ գոհ չէինք Իրանի նախագահի սպասվելիք այցի հանգամանքից: Նա ինքն էր պլանավորել իր այցելությունը, ինքն էլ հրաժարվեց: Այնպես որ նա պետք է պատասխան տա, թե ինչու գնաց այդ քայլին: Սակայն նրա բացակայությունից ոչինչ չի փոխվել»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կիրակի օրը հանդես եկավ հայտարարությամբ, որով մերժեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ