Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները 

Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու «ոդիսականը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն 7 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության է։ Երբ նոր էր սկսել պաշտոնավարել, նա հատուկ շեշտում էր, որ ժողովրդից թալանվածը «հատիկ առ հատիկ» հետ է բերելու ու այդ ամենը վերադարձնելու է իրական սեփականատիրոջը, այսինքն՝ ժողովրդին։ Առաջին տարիներին իբր թալանվածը վերադարձնելու անվան տակ նա ներքաղաքական դաշտում «ֆուրոր» էր կազմակերպում՝ հազարավոր մարդկանց իր կողմը գրավելու նպատակով։

Զարմանալին այն է, որ տարբեր քրեական գործերի հարուցման աղմուկի ներքո բազմաթիվ քաղաքացիներ իսկապես հավատում էին, որ շատ շուտով «ժողովրդից թալանվածը» հետ է վերադարձվելու կամ պետականացվելու է, ու իրենց կյանքի որակն էլ սկսելու է կտրուկ բարելավվել։ Բայց տարիներն անցան, սակայն ընդամենը գրոշներ վերադարձվեցին պետությանը, իսկ ժողովուրդն իր կյանքում այդպես էլ չզգաց, որ միջոցներն արդեն իրեն են պատկանում։ Տևական ժամանակ հետո, երբ մարդիկ սկսում էին հարցեր տալ Փաշինյանին, թե ի՞նչ եղավ թալանվածը հետ վերադարձնելու հարցը, չէ՞ որ «մուրճն էլ էր քո ձեռքը, մեխն էլ», Փաշինյանն ամեն անգամ նշում էր, թե իրեն ուղղված քննադատությունները տեղին են, ուղղակի այդքան հեշտ չէ ապօրինի գույքերը հայտնաբերելը և հետ վերադարձնելը, դրանց տերերը փորձել են ամեն կերպ թաքցնել, գողացվածը մեկ տեղում չէ, նախ պետք է այդ տեղերը գտնել և այլն, և այդպես շարունակ։ Այսինքն՝ լոլոներ լոլոների մասին:

Օրերս էլ արդեն Գյումրու ընտրությունների հետ կապված է միացրել իր «հին պատեֆոնը», դե, մոտավորապես «քաբաբ առ քաբաբ» հետ վերադարձնելու մասով: Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե տարիներ շարունակ նույն թեզերը շրջանառելու միջոցով կարողացել է իր կողմը գրավել ժողովրդական մասսաներին, ապա միշտ էլ կարողանալու է։ Չէ, վստահ ենք, որ կլինեն նաև այնպիսի «պողոսներ», որոնք միշտ էլ հավատ կընծայեն ու կուլ կտան իշխանական քարոզչամեքենայի խայծերը, սակայն, ընդհանուր առմամբ, հանրային տրամադրություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Իշխանություններն այլևս կորցրել են իրենց վստահությունը հանրության մեծամասնության շրջանում։

Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, թե ժողովրդից թալանվածը վերադարձնելու փոխարեն ինչպես են իշխանությունները մտնում հենց ժողովրդի գրպանը և տարբեր սխեմաների միջոցով յուրացնում հանրային միջոցները։ Օրինակ՝ որոշումներ են ընդունում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ ավելացնելու մասին, այնինչ ավելի ցածր էշելոնների աշխատակիցների աշխատավարձերն այդպես էլ չեն ավելանում։ Բացի այդ, քպականներն առատորեն պարգևավճարներ են ստանում և գործուղումների են գնում, որի արդյունավետության գործակիցը գրեթե հավասար է զրոյի։ Այսինքն՝ իրենց աշխատանքը լավ կատարեն, թե վատ կատարեն, միևնույնն է, պարգևավճարներն առատորեն ստանալու են։

Շատ լուրջ թեմա է նաև հանրային միջոցների վատնումը ոչ հրատապ ու շռայլ գնումների տեսքով։ Ու շատ դեպքերում էլ այդ գնումները կատարվում են գաղտնիության քողի ներքո, որպեսզի հանրությունն այդպես էլ տեղյակ չլինի դրանց մասին։ Մամուլում պարբերաբար բացահայտումներ են արվում այն մասին, թե ինչ շռայլ ու անխնա գնումներ են կատարվում իշխանությունների կողմից։ Պետական գնումների մասով թափանցիկության պահանջները չեն պահպանվում, իսկ մեկ անձից գնումների պրակտիկան դարձել է սովորական երևույթ։

Մյուս կողմից էլ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որի մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ ու բացահայտումներ են արվում։

Այսքանից հետո առաջնային է դառնում այն հարցը, թե իրենց փոշիացրած կամ յուրացրած միջոցները պետությանն ո՞վ պետք է վարադարձնի։ Երևի արդեն հաջորդ իշխանությունները:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին
Ամենադիտված