Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան․ Բայրամով
Արտաքին Քաղաքական
Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան, «Սպուտնիկ Ադրբեջանի» փոխանցմամբ՝ այս մասին Աստանայում իր ղազախ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել միջպետական հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում: Չնայած դրան՝ կայուն խաղաղության ճանապարհին շատ խոչընդոտներ են շարունակում մնալ», - ասել է Բայրամովը։
Ըստ նրա՝ հիմնական խոչընդոտներն «Ադրբեջանի նկատմամբ ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են, Հայաստանի սրընթաց ռազմականացումը և ռևանշիստական տրամադրությունների աճը»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան