Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման նպատակով Հայաստան կժամանեն մասնագետներ Իտալիայից
Գիտություն և Մշակույթ
Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով Հայաստանի Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարարությունը համագործակցում է Իտալիայի առաջատար ռեստավրատորների հետ։ Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։
2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով, հայտնում են ԿԳՄՍ-ից։
2024 թ․ տեղում իտալացի ռեստավրատորները մեր մասնագետների հետ համատեղ իրականացրել են չափագրման աշխատանքներ, շուտով՝ ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված է ռեստավրատորների այցը Հայաստան՝ աշխատանքները շարունակելու և փորձանմուշներ վերցնելու նպատակով։ Խճանկարի վերականգնման և ծածկի փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2025 թ.։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան