NYT պարզել է՝ որն է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Կիևի նպատակը
Վերլուծական
ԱՄՆ-ի հետ բանակցություններում Կիևի նպատակն է «ժամանակ շահել», որպեսզի եվրոպական երկրները կարողանան մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը: Այս մասին գրում են New York Times-ի մեկնաբաններ Էնդրյու Կրամերը և Ալան Ռապեպորտը, ովքեր չեն թաքցնում իրենց հակառուսական և հակաթրամփական դիրքորոշումը։
«ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի առաջնային նպատակն է՝ հնարավորինս նվազեցնել իր ռազմական ներուժի վրա բացասական հետևանքները։ Դրանք ձևավորվել են Թրամփի օրոք Ամերիկայի դեպի Ռուսաստանն ուղղված աշխարհաքաղաքական շրջադարձի հետևանքով։ Ինչը կարող է ժամանակ շահել, որպեսզի եվրոպական երկրները մեծացնեն օգնությունը», — գրում է պարբերականը։
Պարբերականը առաջիկա բանակցությունների վերաբերյալ Կիևի առաջարկը անվանել է «մինչ այժմ հնչեցվածներից առավել մանրամասնը»:
«Ի պատասխան՝ Ուկրաինան սպասում է ԱՄՆ-ի կողմից մեկ անհետաձգելի քայլի՝ ռազմական օգնության վերսկսմանը և հետախուզական տվյալների փոխանակմանը, որոնք Թրամփը դադարեցրել է Օվալաձև գրասենյակում տեղի ունեցած վեճից հետո», - գրում է թերթը:
