Կիևին սպառազինության մատակարարումների դադարեցումը կաթվածահար է արել ռազմական տեխնիկայի զգալի մասը․ Bussiness Insider
Վերլուծական
Կիեւին սպառազինության մատակարարումները դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կաթվածահար է արել ամերիկյան ռազմական տեխնիկայի զգալի մասը: Այս մասին գրում է Business Insider պարբերականը՝ նշելով, որ Ուկրաինային դադարել են մատակարարվել ԱՄՆ-ից մարտական մեքենաների վերանորոգման համար նախատեսված պարագաներ։
«Պատերազմի մեծ մասի ընթացքում ԱՄՆ քաղաքականությունն էր իր տրամադրած ռազմական տեխնիկայի վնասվելու դեպքում այն երկրից տեղափոխել ՆԱՏՕ-ի տարածք, օրինակ՝ Լեհաստան», - գրում է հոդվածի հեղինակ Ջեյք Էփշտեյնը:
Գերագույն ռադայի աղբյուրը պատմել է, որ Կուրսկի մարզում գործող ուկրաինական ուժերը հույսը դրել էին ամերիկյան զրահատեխնիկայի զգալի քանակի վրա, սակայն այժմ այն դարձել է անօգուտ։
Նյութում նշվում է նաև, որ իրավիճակը սրվել է նաև նրանով, որ Սպիտակ տունը կարգադրել է դադարեցնել ԱՄՆ արտադրության F-16 կործանիչների տեխնիկական աջակցությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ