Մարտին Լյութեր Քինգի հուշարձանի վրա գրված տողերը կփոխվեն
ԱՄՆ
ԱՄՆ–ի ներքին գործերի դեպարտամենտի ղեկավար Քեն Սալազարը հրահանգել է փոփոխության ենթարկել Վաշինգտոնում կանգնեցված սևամորթների իրավունքների պաշտպանության համար պայքար մղած Մարտին Լյութեր Քինգի հուշարձանի վրա գրված տողերը։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։
2011 թ–ի հոկտեմբերին նախագահ Բարաք Օբամայի կողմից բացված գրանիտե հուշարձանի վրա գրված է Լյութեր Քինգի խոսքերից մեկը. «Ես եմ եղել աշխարհում արդարության, խաղաղության եւ առաքինության հաստատման գլխավոր թմբկահարողը»։ Սակայն հուշարձանի բացումից կարճ ժամանակ անց հանրությունը ԱՄՆ–ի իշխանությունների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ հուշարձանի վրա գրված տողերը Լյութեր Քինգի արտահայտած մտքերի կոնտեքստից դուրս են։
Ի դեպ, Մարտին Լյութեր Քինգը այդ խոսքերը ասել է 1968 թ–ին Ատլանտայում մարդկանց հետ հանդիպման ժամանակ, որը հնչել է այլ կերպ։ Հանդիպման ժամանակ Լյութեր Քինգը ասել է, որ ինքն իր մահից հետո ինչպես կուզեր ապրել մարդկանց հուշերում։ Մասնավորապես նա ասել է. «Այո, եթե ձեզ հարմար է ինձ անվանել գլխավոր թմբկահարողը, ասացեք, որ ես եղել եմ խաղաղության, արդարության և առաքինության գլխավոր թմբկահարողը։ Իսկ մնացածը, թե ինչ կասեն արդեն նշանակություն չունի»։
Ըստ ամերիկյան հասարակության որոշ ներկայացուցիչների, Մարտին Լյութեր Քինգի հուշարձանի վրա գրված տողերը չեն համապատասխանում նրա արտահայտած մտքերի իմաստը և «մի ինքնավստահ հիմար մարդու տպավորություն է թողնում»։
ԱՄՆ–ի ներքին գործերի դեպարտամենտի ղեկավարը հրահանգել է «King Memorial Foundation» հիմնադրամին, որը նախաձեռնել է այդ հուշարձանի շինարարությունը, ուղղել հուշարձանի վրա գրված Լյութեր Քինգի արտահայտած մտքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)