Reuters. Զելենսկին սկանդալից հետո կարող է նորից հրավիրվել Սպիտակ տուն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կարող է կրկին Սպիտակ տուն հրավիրել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հայտարարությունն արվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ավարտից անմիջապես հետո։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Զելենսկին ներողություն է խնդրել իր ամերիկացի գործընկերոջից Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար՝ նրան նամակ ուղարկելով։
Փետրվարի 28-ին Սպիտակ տանը սկանդալ է տեղի ունեցել. Թրամփը Զելենսկիին մեղադրել է ռազմական և տնտեսական օգնության համար անհարգալից վերաբերմունքի և երախտագիտության բացակայության մեջ, ինչպես նաև քննադատել է Ուկրաինայի առաջնորդին՝ կրակը դադարեցնելուց հրաժարվելու համար։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ առանց Վաշինգտոնի Կիևը «ուժեղ խաղաքարտեր չունի»։ Արդյունքում ուկրաինական պատվիրակությանը խնդրել են լքել Սպիտակ տունը, և հազվագյուտ հողային մետաղների գործարքը չեղարկվել է։
Ավելի ուշ Զելենսկին ափսոսանք է հայտնել Սպիտակ տանը տեղի ունեցածի համար և հայտարարել, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, այդ թվում՝ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար համագործակցության միջոցով։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
