Ուկրաինայում խաղաղության հասնելու ԱՄՆ ձգտումն իրական չէ․ China Daily
Վերլուծական
Ուկրաինայում խաղաղության հասնելու ԱՄՆ ձգտումն իրական չէ։ Սա միջոց է, որով նրանք Ուկրաինական հակամարտությունն օգտագործում են իրենց շահերի համար։ Այս մասին գրում է չինական China Daily թերթը։
«Խաղաղության ձգտումն ընդամենը միջոց է ԱՄՆ նախագահի եւ նրա գործընկերների համար՝ ծածկելու ԱՄՆ շահերը առավելագույնս իրացնելու իրենց փորձերը։ Եվ անհրաժեշտության դեպքում այն որպես զենք օգտագործելու ցանկացած կողմի վրա հարձակվելու համար, ով կասկածի տակ է դնում նրանց ջանքերը», - նշում է հրատարակությունը:
Պարբերականի հեղինակների կարծիքով ՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Ուկրաինայում և Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկության մասին իրականության հետ որևէ կապ չունեն»:
