Այսօր պաշտոնապես բացելու եմ դեսպանատան նստավայրը․ Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանում է
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ:
Նախարարը Երևան ժամանելուց հետո X-ի իր էջում գրել է. «Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան և հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Մեր առաջնահերթությունն է շարունակել ներդրումներ կատարել մեր երկկողմ և եվրոպական համագործակցության գործում։ Այսօր նաև պաշտոնապես բացելու եմ Նիդերլանդների դեսպանատան նստավայրը»։
