Դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումները Բեռնում
Աշխարհ
Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ փոխանակեց Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ՝ ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացում:
Նույն օրը դեսպան Ազնավուրն աշխատանքային հանդիպում ունեցավ հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները, փոխադարձ այցելությունների հնարավորությունը: Դեսպան Ազնավուրը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ ձեւավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի