Ինչ պայման կառաջադրի Պուտինը հրադադարի համաձայնագրին․ Bloomberg
Վերլուծական
Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան և Ատլանտյան խորհրդի ավագ տնօրեն Ջոն Հերբսթը հարց է տվել, թե ինչպես ԱՄՆ նախագահի վարչակազմը կարձագանքի հակամարտության գոտում 30-օրյա հրադադարի մասին ամերիկա-ուկրաինական ծրագրից Ռուսաստանի հնարավոր հրաժարմանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Փորձագետի խոսքով՝ համաձայնագիրն ամբողջությամբ մերժելու փոխարեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել վերանայել այն կամ ասել, որ այն չի տարածվում Կուրսկի մերձակայքում Ուկրաինայի կողմից գրավված տարածքի վրա:
«Մոսկվան կշարունակի հավատարիմ մնալ իր ուղուն, և այդ դեպքում ի՞նչ կասի Թրամփի վարչակազմը»,- նշել է նա ։
