Ինչ է ակնկալում Թրամփը Մոսկվայից․ Lenta
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադար հաստատել: Նա նշել է, որ ամերիկացի ներկայացուցիչները կարող են հանդիպել ռուսներին մարտի 11-ին կամ 12-ին: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այս շաբաթ բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ինչպես ասում են՝ տանգոյի համար երկուսն են պետք, այնպես չէ։ Հուսով եմ, որ Պուտինը նույնպես կողմ կլինի հրադադարին», - նշել է Թրամփը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։
«Պուտինի և Թրամփի զրույցը տեղի կունենա ուրբաթ օրը, և դա կլինի ավելին, քան պարզապես հեռախոսազրույց», - նշել է Դմիտրի Սմիրնովը՝ չմանրամասնելով:
