Զբոսաշրջիկը որոշել է Թաիլանդից տանել տասնյակ կիլոգրամ մարիխուանա և ձերբակալվել օդանավակայանում (լուսանկարներ)
Լուսանկարներ
Բրիտանացի զբոսաշրջիկը որոշել է արձակուրդից հետո Թաիլանդից ճամպրուկներով տասնյակ կիլոգրամ մարիխուանա տանել, սակայն ձերբակալվել է օդանավակայանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Տվյալների համաձայն՝ 38-ամյա Դենիել Ջեյմս Հալլեթը մարտի 9-ին Թայլանդի օդանավակայանից պետք է մեկներ Լոնդոն:
Նա երկու ճամպրուկում հուսալիորեն թաքցրել է 38 կգ կանեփ՝ այն փաթաթելով երկշերտ տոպրակների մեջ. այդպիսով տղամարդը փորձել է թաքցնել թմրանյութի հոտը:
Սակայն հնարքը չի աշխատել. զննման ժամանակ աշխատակիցները հայտնաբերել են արգելված նյութը։
Տղամարդուն ձերբակալել են։ Այժմ նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք։


