SpaceX-ը չեղարկել է ռուս տիեզերագնացի մասնակցությամբ Crew Dragon տիեզերանավի արձակումը
Գիտություն և Մշակույթ
SpaceX ընկերությունը թռիչքից մեկ ժամ առաջ չեղարկել է Crew Dragon տիեզերանավի արձակումը, որի կազմում ընդգրկված էր «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Կիրիլ Պեսկովը, հայտնել Է ընկերությունը X-ում:
«Չեղյալ ենք հայտարարում Crew-10 առաքելության այսօրվա մեկնարկը դեպի Միջազգային տիեզերակայան», - ասված Է SpaceX-ի հաղորդագրության մեջ:
Նման որոշման պատճառները չեն նշվում։
