Չավեսը 11 ժամանոց ելույթ է ունեցել Վենեսուելայի խորհրդարանում
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հունվարի 13-ին 11 ժամանոց ելույթ է ունեցել Վենեսուելայի խորհրդարանում։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը։ Ուգո Չավեսի ելույթը սկսվել է կեսօրին և ավարտվել կեսգիշերն անց։
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, Չավեսը նախկինում նույնպես երկար հրապարակային ելույթներ է ունեցել։ Օրինակ, նրա անցյալ տարվա խորհրդարանական ելույթը տևել է յոթ ժամ։
2011 թվականի հունիսին Չավեսը ծանր վիրահատություն էր տարել քաղցկեղային հիվանդության պատճառով, որից հետո մի քանի ամիս քիմիոթերապիայի կուրսեր էր անցկացնում։ Հունվար 13–ի իր ելույթում Չավեսը հայտարարել է, որ ինքն օնկոլոգիական խնդիրներ է ունեցել և նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որը լուրջ փորձություն էր ոչ միայն իր համար, այլև ողջ Վենասուելայի ժողովրդի համար, որից կարողացավ պատվով դուրս գալ։
Այս տարի հոկտեմբերի 7–ին Վենեսուելայում սպասվում են նախագահական ընտրություններ։ Չավեսի 11 ժամանոց ելույթը շատերը կապել են նրա վատ առողջական վիճակ ունենալու կեղծ լուրերի հետ, որպեսզի հասրակության մոտ հերքվեն այդ լուրերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ