Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին
Արտաքին Քաղաքական
Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է. «Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում»։
Նա նշել է, թե Ադրբեջանը «հավատարիմ է խաղաղության գործընթացին»։
«Ներկայումս ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- ասել է նա։
