ԱՄՆ-ը քննարկում է «Գազպրոմի» հետ համագործակցության հնարավորությունը. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն սկսել է Ռուսաստանի հետ քննարկել Գազպրոմի հետ գլոբալ նախագծերի ոլորտում համագործակցության հնարավորությունը՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համատեղ փորձերի ֆոնին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ռուս և եվրոպացի պաշտոնյաներին։
«Միացյալ Նահանգները հնարավորություններ է ուսումնասիրում էներգետիկ հսկայի «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ գլոբալ նախագծերում համագործակցելու համար…
Ինչպես նշում է Bloomberg-ը, այս հարցով նախնական շփումներ արդեն տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև, սակայն բանակցությունների մասնակիցները դեռ հայտնի չեն։
Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ, ապա Եվրոպայի համար «գազատար» կարող է ապահովվել։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
