Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է 

«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետության ներսում գործող բանդան դեռ անպատիժ է, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների գործուն ջանքերով պարագլուխները օրեր առաջ փախել են Հայաստանից:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու նրա 2 որդիները գազագողության մի մեծ մեխանիզմ են սարքել, գործում ներգրավել տարբեր մարդկանց, եւ նրանք խմբով չեն ենթարկվում ոչ միայն «Գազպրոմին»՝ որպես մատակարարի, այլեւ պետությանը՝ հարկային ծառայությանը, պետական մյուս մարմիններին: Երբ այս մասին հարց հնչեցրինք ՀՀ ՆԳՆ Արփինե Սարգսյանին, օրեր անց նախարարն օպերատիվ գործեց, հարուցեց վարույթ եւ ուղարկեց քննության՝ ՀՀ Քննչական կոմիտե: Այս կառույցը սկսեց քննել՝ բանդայի գործում ներգրավելով 50 քննիչների:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել, որը ՊԵԿ-ի հաշվարկներով 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամ է կազմում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ իրականում ավելի մեծ գումար են պետությունից թաքցրել, ավելի մեծ թվով գազալցակայաններ են գործում, իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ամսական մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել գրեթե մեկ տարի շարունակ:

Եվ այս գործը բացահայտվեց «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների շնորհիվ: Եվ ահա տեղեկանում ենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի իրավապահները քննություն են իրականացնում, բանդայի պարագլուխները՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ նրա երկու որդիները՝ Արտակ եւ Քաջիկ Գեւորգյանները (վերջինս էլ է ԱԺ պատգամավոր եղել) հասցրին փախչել Հայաստանից: Նրանց հետ Հայաստանից փախչել է նաեւ Գեւորգյանների բիզնեսի տնօրեն Արմենը, ով համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն է եղել:

Իսկ ի՞նչ էր տեղի ունենում գազագողության սխեմայով: Հայաստանում եղել են մի քանի տասնյակ գազալցակայաններ, որոնք ամիսներ շարունակ տարբեր մեքենայություններով գազ են գողացել, շուկայականից էժան գներով վաճառել այն, ստացել գերշահույթներ: Պետական շատ մարմիններ տեղյակ են եղել այդ մասին, բայց փաստացի ոչինչ չեն արել: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի իրականացրած քննության՝ իրականում 3 տասնյակ գազալցակայաններ այս պահին փակ են (սակայն պաշտոնապես տրվել է 18 թիվը): Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ գազագողությունը շարունակվում է, ինչին կանդրադառնանք առաջիկայում:

Այժմ փորձենք հասկանալ՝ Նահապետ Գեւորգյանն ու նրա որդիները եւ ընկերության տնօրենը ինչպես կարողացան փախչել Հայաստանից, ուր էր իրավապահ համակարգը, եթե կար նախաձեռնված վարույթ, եթե պետք է վաղուց ենթադրյալ բանդայի պարագլուխների նկատմամբ գոնե երկրից բացակայելու արգելք գործեր: Ինչու է ՀՀ ՆԳՆ-ն անգործություն ցուցաբերել:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, ասաց, թե իրեն անգործության մեջ մեղադրելն ազնիվ չէ, քանի որ մեր բարձրաձայնումից հետո հարուցել է վարույթ՝ ուղարկելով քննության: Իհարկե, ճիշտ է ասում:

Բայց փաստ է նաեւ այն, որ էլի գործ ունենք նույն ավանդույթի հետ. պետական պաշտոնյաները միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը, եւ ենթադրյալ հանցագործները հասցնում են փախչել երկրից:
Շարունակելի…»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ
Ամենադիտված