Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի․ Ֆրանսիայի ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը։ Ֆրանսիան հույս ունի, որ համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա, թույլ կտա, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության, ինտեգրացիայի և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- նշված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան