Համաձայնեցված տեքստում ադրբեջանցիների՝ ՀՀ «վերադարձի» վերաբերյալ դրույթ չկա․ Միրզոյան (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՀամաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հարցին։
«Նաև ուզում եմ ասել, որ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը ՀՀ սահմանադրության մասին։ Այս մասին, իհարկե, համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա։ Ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում»,- վստահեցնում է Արարատ Միրզոյանը։
