Կրեմլը հայտնել է Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ Պուտինի հանդիպման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ի երեկոյան հանդիպել է ԱՄՆ առաջնորդի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուիթկոֆն այստեղ էր երեկ։ Ուշ երեկոյան նրան ընդունել է Պուտինը»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, ամերիկյան հատուկ ներկայացուցիչը ռուսական կողմին լրացուցիչ տեղեկություն է տրամադրել։ «Իր հերթին Պուտինը Ուիթկոֆի միջոցով «տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ» է փոխանցել Թրամփին»,-հավելել է Պեսկովը։
