Կրեմլը անդրադարձել է Ռուսաստանի խնդրանքով բանակցություններից Քելոգի հեռացմանը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին իբր Կրեմլի խնդրանքով հեռացրել են բանակցություններից: Նրա խոսքերը փոխանցում է Lenta-ն։
«Ոչ, Ես չեմ կարող հաստատել Ռուսաստանի խնդրանքով Քելոգի հեռացման մասին հաղորդագրությունները», - ասել Է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հենց ԱՄՆ-ն է որոշում կայացնում «ում նշանակել, ում՝ ոչ»:
