Ռուսական ՀՕՊ-ը Ղրիմի երկնքում ԱԹՍ է խոցել
Ռուսաստան
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմի երկնքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հարձակումը կասեցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը որսացվել է հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուրբաթ գիշերը հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել և որսացել են ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք։ Գործակալության տվյալներով՝ 15 անօդաչու թռչող սարք է գրանցվել Բրյանսկի շրջանի, 5-ը՝ Բելգորոդի շրջանի, 4-ը՝ Մոսկվայի շրջանի, 2-ը՝ Սարատովի, 1-ը՝ Կալուգայի և Սև ծովի վրայով։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է նաև, որ Մարի Էլ Հանրապետության տարածքում անօդաչու թռչող սարքերով հարձակման սպառնալիք է հայտարարվել։
