Բաքվի և Երևանի միջև առաջընթացը վճռական քայլ է հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ. Կոշտա
Արտաքին Քաղաքական
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը։ Նա իր ուղերձում շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտի կապակցությամբ։
«Սա վճռական քայլ է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կարգավորման և հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Կոչ եմ անում առաջ շարժվել և խաղաղ համաձայնագիր ստորագրել։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված բոլոր հետագա քայլերին»,- գրել է Կոշտան X սոցցանցում։
