Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը․ Միրզոյան
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե առաջիկայում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի կամ իր ու Ջեյհուն Բայրամովի հանդիպման պայմանավորվածություն չկա։
«Առաջիկայում որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, բայց խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունից հետո սա առաջին առիթն է, և ես հրապարակային կարող եմ ասել, որ մենք միշտ էլ պատրաստ ենք հանդիպել՝ շարունակելու քննարկումները»,- ասել է նա։
Անդրադառնալով Ալիևի խորհդական Հաջիևի՝ Հայաստանից փոխահատուցում պահանջելու մասին հայտարարությանը, Միրզոյանն ասել է, որ ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը։
«Եթե պետք լինի կարող եմ տասնյակ կետեր ասել, որ իրենց կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ հասցվել են նյութական վնասներ»,– նշել է նա։
