ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը
Արտաքին Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները և երկու երկրների միջև խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցումը։ Այս մասին ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ։
Կազմակերպության քարտուղարությունը հուսով է, որ փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս շուտ և ակնկալում է, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում` ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում խաղաղության և կայունության համար։
