ՌԴ Վոլգոգրադի մարզի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել
Ռուսաստան
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը մարտի 15-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել տարածաշրջանի վրա։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը, հայտնում է Վոլգոգրադի մարզի վարչակազմի Telegram ալիքը։
Նրա խոսքով՝ Վոլգոգրադի հարավային մասում գտնվող Կոտովսկի, Գորոդիշչենսկի և Կալաչևսկի շրջանները ենթարկվել են անօդաչու սարքերի հարձակմանը։
«ԱԹՍ-ների մեծ մասը որսացվել և վնասազերծվել է։ Ընկնող բեկորների հետևանքով՝ Կրասնոարմեյսկի թաղամասում տեղի է ունեցել եղեգների հրդեհ, որն արագ մարվել է»,- ասել է Բոչարովը։
Նահանգապետը հավելել է, որ այս պահին զոհեր և ավերածություններ չկան։
