Քանյե Ուեսթին նկատել են նոր ընկերուհու հետ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ռեփեր Քանյե Ուեսթին նկատել են մոդել Բիանկա Ցենսորիի նման մի աղջկա հետ՝ ամուսնական խնդիրների մասին լուրերից հետո: Լուսանկարները հրապարակվել են Page Six կայքում։
Մարտի 13-ին պապարացիները լուսանկարել են Քանյե Ուեսթին նրա նոր ընկերուհու հետ Լոս Անջելեսում զբոսնելիս։
Փետրվարի 2-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Գրեմմիի 67-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ռեփերի կինը կարմիր գորգի վրայով անցել էր ամբողջովին թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի։
Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Բիանկա Ցենսորին և Քանյե Ուեսթը ամուսնալուծվում են։ Սակայն փետրվարի 14-ին զույգի ներկայացուցիչն այդ լուրերը կեղծ էր անվանել: Այնուամենայնիվ, New York Post-ի աղբյուրը հայտնել է, որ ռեփերը ստիպված է եղել ներողություն խնդրել կնոջից, քանի որ նա ի սկզբանե չէր ցանկացել սկանդալային հանդերձանքով ներկայանալ հանրությանը:
