Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
Աշխարհ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանին մեղադրելով Ղրիմի օկուպացիայի մեջ։
«Մենք վերահաստատում ենք, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմում ապօրինի դե ֆակտո իրավիճակը և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,– Yenisafak–ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Անկարան կշարունակի ուշադիր հետևել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին, հատկապես «Ղրիմի բնիկ ժողովրդի»՝ թաթարների հետ կապված իրադրությանը։
«Նրանց հարցը կպահենք միջազգային հանրության օրակարգում»,– նշել են Թուրքիայի ԱԳՆ–ից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)