Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առթիվ
Արտաքին Քաղաքական
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ և շնորհավորել երկու հարևան երկրներին «այս կարևոր իրադարձության» առթիվ:
Այս մասին ասվում է Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հեռախոսազրույցի վերաբերյալ ԻԻՀ նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- ասված է հաղորդագրությունում։
