Կիպրոսն աջակցում է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը. ԱԳՆ
Արտաքին Քաղաքական
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում է պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։
Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում:
«Այս զարգացումը կնշանակի վճռորոշ քայլ դեպի կայունություն և բարգավաճում տարածաշրջանում»,- ասվում է տեքստում:
