Ղրիմը պատրաստ է հետ մղել ուկրաինացի դիվերսանտների գրոհները․ Ակսյոնով
Ռուսաստան
Ղրիմն, ըստ էության, մերձճակատային տարածաշրջան է, ուստի միշտ պատրաստ է հետ մղել Կիևի ռազմական սպառնալիքները։ Այս մասին Ria Novosti գործակալությանը հայտնել Է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, փոխանցում է EADaily-ն։
Նա նշել է, որ տարածաշրջանի իշխանությունները պատրաստ են հետ մղել ուկրաինացի դիվերսանտների հարձակումները։
Նահանգապետը պատմել է, որ «թերակղզում պարբերաբար անցկացվում են «Բարս-Ղրիմ» տարածքային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ: Այդ զորավարժություններն ընթանում են այնպիսի պայմաններում, որոնք մոտ են մարտականին»։
Բացի այդ, մշակվում է ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը ռազմական և այլ ուժային կառույցների հետ, հայտնել է տարածաշրջանի ղեկավարը։
