Համընդհանուր հայտարարագիր լրացրած 5741 քաղաքացի ետ է ստացել 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 5741 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1232 քաղաքացի) ետ է ստացել 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +115 միլիոն դրամ), այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է»,- նշել է վարչապետը։
