Հոլիվուդյան դերասան Ջին Հեքմենն ավտովթարի է ենթարկվել
ԱՄՆ
Ամերիկյան հայտնի դերասան Ջին Հեքմենը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրան հարվածել է բեռնատար մեքնեան։ Այս մասին հաղորդում է բրիտանական «The Daily Mail» պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Ֆլորիդա–Քեյս արշիպելագում այն ժամանակ, երբ 81-ամյա դերասանը հեծանիվով զբոսանելիս է եղել։
Չնայած այն հանգամանքին, որ դերասանը հեծանիվը վարելիս չի գլխին չի կրել սաղավարտ, նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքների և շուտ դուրս է գրվել հիվանդանոցից։ Սակայն սկզբում հաղորդվել էր, որ Հեքմենը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել, սակայն այդ տեղեկությունները հետագայում հերքվել էին։
Ջին Հեքմենը իր դերասանական կարիերայում տասնյակ ֆիլմերում է նկարահանվել։ Նրա խաղացած երկու ֆիլմեր՝ «The French Connection» և «Unforgiven» ֆիլմերը օսկարի են արժանացել։ Միևնույն ժամանակ Հեքմենը հայտնի է դարձել ոճրագործ «Lex Luthor»–ի դերը «Superman» ֆիլմում կերտելու համար։ 2004 թվականին Հեքմենը ավարտեց իր դերասանական կարիերան և հիմա զբաղվում է գրական աշխատանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)