Մալթայի ԱԳ նախարարը հայտարարել է Հարավային Կովկասում կայունությանն ուղղված զգալի քայլի մասին
Արտաքին Քաղաքական
Մալթան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի հայտարարությունը, որը նշանակալի քայլ է դեպի կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Մալթայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Բորգը։
«Մենք ողջունում ենք երկխոսության երկու կողմերի հանձնառությունը և ակնկալում ենք հնարավորինս շուտ վերջնական համաձայնագրի ստորագրումը»,- ասել է նա։
