Ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստվել են, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները. ԿԳՄՍ նախարար
Գիտություն և Մշակույթ
«Հեծանվավազք կազմակերպելու համար ավելի քան 6000 հեծանիվ է գնվել ու բաժանվել դպրոցներին, հիմա էլ դպրոցները շարունակում են դրանք շահագործել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչներն առանձին վերապատրաստվել են, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները։
«Նույնիսկ լուրեր տարածվեցին, թե ուսուցիչներին ստիպում ենք հեծանիվ վարել։ Կարծում եմ՝ ոչ մեկիս չէր խանգարի ավելի առողջ ապելակերպ վարելը, բայց ընդգծեմ, որ որևէ մեկին որևէ բան չենք ստիպում»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
