«Մենք վստահում ենք ձեզ տարածաշրջանում»․ Թրամփը՝ Էրդողանին
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներ է հայտնել, գրում է Turkiye թերթը։
Ստացված տեղեկության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Թրամփը զրույցի ընթացքում ասել է. «Մենք վստահում ենք ձեզ տարածաշրջանում»։
Ուշադրություն հրավիրելով Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Թոմ Բարաքի վրա, ում անունը ուղարկվել է Սենատ՝ հաստատման համար, Թրամփը ասել է. «Դեսպանը ձեր տրամադրության տակ է, կարող եք կապ հաստատել նրա հետ։ Ուրիշ միջնորդ մի փնտրեք»:
Թերթը նշում է, որ դեսպանի պապը եղել է Օսմանյան կայսրության քաղաքացի, ով 1900 թվականին Լիբանանից ներգաղթել է ԱՄՆ։
Հայտնի է դարձել, որ Էրդողանը կարող է ապրիլին այցելել ԱՄՆ՝ տոներից հետո։
