12 տարվա բանակցություներից հետո Լուվրին հաջողվել է գնել գեղանկարչության բացառիկ գլուխգործոցներից մեկը
Աշխարհ
Փարիզի Լուվր թանգարանը 12 տարի տևած հետազոտություններից և բանակցություններից հետո 7.8 մլն եվրոյով ձեռք է բերել ֆրանսիական գեղանկարչության բացառիկ գլուխգործոցներից մեկը:
Agence France-Presse-ի հաղորդմամբ` Le Christ de piti soutenu par saint Jean (Սուրբ Հովհաննեսը բռնել է Քրիստոսին խաչից իջեցնելուց հետո) կտավը պատկանում է Բուրգունդյան դպրոցի ամենաականավոր վարպետներից մեկին՝ Ժան Մանուելին, որը թվագրվում է մոտավորապես 1400 թվականով:
«Սա վերջին 50 տարիների ընթացքում թանգարանի ամենամեծ գեղանկարչական ձեռքբերումն է: Սա իսկապես ֆրանսիական գեղանկարչության իրական հիմքն է», – ասել է Լուվրի գեղանկարչության բաժնի ղեկավար Վենսան Պոմարեդը։
Գլուխգործոցի նախկին սեփականատերը մի հնաոճ իրերի կոլեկցիոներ է եղել, ով 1985թվականին նկարը ձեռք է բերել Վիկ լե Կոնտի ծխական քահանայից, երբ այն պատված էր էժանագին ներկով և դեռևս ճանաչված չէր:
Լուվրի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ 1905 թ. պետության և եկեղեցու անջատման օրենքի համաձայն՝ Վիկ լե Կոնտի իշխանությունները կփորձեն հետ ստանալ նկարը: Դրանից խուսափելու համար կոլեկցիոները կոմունային վճարել է 2.3 մլն եվրո փոխհատուցում, որը ստանալուց հետո Վիկ լե Կոնտը հրաժարվել է իր պահանջից:
Լուվրին այդպիսի արժեքավոր գնում կատարելու հարցում օգնել է մի անանուն բարերար, ով և վճարել է կտավի արժեքը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ