Կրեմլում նշել են Պուտինի և Թրամփի հեռախոսազանգի կոնկրետ ժամը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը սպասվում է երեքշաբթի՝ մարտի 18-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16-18-ին: Այս մասին հայտարարել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Օրվա երկրորդ կեսին կլինի հայտնի, նախագահ Թրամփի կողմից արդեն հայտարարված հեռախոսազրույցը», - հաստատել է նա:
Պեսկովը հավաստիացրել է, որ Կրեմլը օպերատիվ կերպով տեղեկացնելու է պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների մասին:
Միևնույն ժամանակ, նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Պուտինի ելույթը ամերիկացի գործընկերոջ հետ զրույցի արդյունքների վերաբերյալ չի սպասվում:
