Թոքերի քաղցկեղի զարգացման անսպասելի ռիսկի գործոն է հայտնաբերվել
Գիտություն և Մշակույթ
Դիետան կարող է առանցքային դեր ունենալ թոքերի քաղցկեղի զարգացման գործում: Այսպիսի եզրակացության են հանգել Ֆլորիդայի համալսարանի եւ Կենտուկիի համալսարանի Մարկիի քաղցկեղի կենտրոնի հետազոտողները: Նրանց աշխատանքը հրապարակվել Է Nature Metabolism-ում:
Աշխատանքի համաձայն՝ ուռուցքային բջիջներում գլիկոգենի կուտակումը նպաստում է ուռուցքի աճին, իսկ ճարպերի եւ ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ սովորական սննդակարգը արագացնում է այդ գործընթացը:
Սակայն գիտնականները պարզել են, որ գլիկոգենը, որը բջիջներում գլյուկոզայի պաշարներ է պահում, յուրատեսակ «վառելիք» է դառնում թոքերի ուռուցքների համար։
Դրա ավելցուկով բջիջներն ավելի արագ են աճում, և այս նյութի մակարդակի նվազումը դանդաղեցնում է դրանց զարգացումը:
