Պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ
Աշխարհ
Իրաքի Բասրա քաղաքում ոստիկանի համազգեստ հագած մահապարտն, ով ուներ անձը հաստատող կեղծ փաստաթուղթ, իրականացրել էր պայթյուն:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, ավելի քան 100-ը տարբեր վնասվածքներ են ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուխտագնացները ուղևորվում էին մզկիթ: Այս օրերին շիաները ոտքով ուղևորվում են Քերբելա, որը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից հարավ, մասնակցելու իմամ Հուսեյնի հիշատակին նվիրված սգո արարողություններին (Առբաին): Վերջին երկու շաբաթների ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել այս արարողությունների ժամանակ:
Դեռևս որևէ տեղեկատվություն չկա այն մասին, որ որևէ ահաբեկչական խմբավորում ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ